գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը անհավանական ժանրից չէ. Վիենի փոխքաղաքապետ (տեսանյութ)

Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը անհավանական ժանրից չէ. Վիենի փոխքաղաքապետ (տեսանյութ)

Արցախի անկախության ընդունումը կլինի ռադիկալ փոփոխություն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ֆրանսիական Վիեն քաղաքի կրթության հարցերի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը: Նրա կարծիքով՝ 25 տարվա հավասարակշիռ դիրքորոշումը բերել է նրան, որ Արցախի խաղաղ բնակչությունը պարբերաբար կրակի տակ է հայտնվել, հետևաբար, արմատական փոփոխության անհրաժեշտություն կա:

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Սաքունցն ընդգծել է, որ երկիրը կարող է խնդիրներ ունենալ Մինսկի խմբի եռանախագահությունում, հարցեր կառաջանան նաև ՆԱՏՕ-ում, քանի որ թե՛ Ֆրանսիան, թե՛ Թուրքիան կառույցին անդամակցող երկրներ են:

Լևոն Սաքունցի պնդմամբ հնարավոր է այդ խնդիրներին խելացի լուծումներ տալ, գնալ այդ քայլին ու պայքարել դրա բացասական հետևանքների դեմ:

Ֆրանսահայ քաղաքական գործչի կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումը կարող է դեմ լինել Ֆրանսայի թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական շահերին, բայց դա անհավանական ժանրից չէ:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման հարցը հնչեցնողը Վալերի Բուայեն է, իսկ Ազգային ժողովում՝ Ֆրանսուա Պուպոնին: Արդեն 20 պատգամավոր ստորագրել է, որ Արցախի ճանաչման բանաձևը ստորին պալատ մտնի, ինչը կլինի դեկտեմբերից ոչ շուտ:

Մանրամասները՝ տեսանյութում: