գլխավոր COVID-19 Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ այցից հետո:

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են»,-նշել է Ավանեսյանը:

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին պատվաստվել: