գլխավոր Տնտեսություն Պահուստային ֆոնդից 200 մլն դրամ կփոխանցվի Քննչական կոմիտեին՝ ավելացված հաստիքների վարձատրության համար

Պահուստային ֆոնդից 200 մլն դրամ կփոխանցվի Քննչական կոմիտեին՝ ավելացված հաստիքների վարձատրության համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 200 մլն դրամ կհատկացվի Քննչական կոմիտեին՝ ավելացված աշխատակիցներին վարձատրելու նպատակով։

2022 թվականի հունիսի 8-ին կատարված օրենսդրական փոփոխությամբ՝ ՀՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության, քրեակատարողական ծառայության և պաշտպանության նախարարության՝ ընդհանուր առմամբ 210 հաստիքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, վերոնշյալ մարմինների աշխատակիցները, որոնց զբաղեցրած հաստիքները 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կրճատվել և տեղափոխվել են ՔԿ, Քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը, դիմում են քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողով և ընդգրկվում ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում։

Նշվում է նաև, որ փոփոխությունների արդյունքում Դատախազության դատախազների թիվն ավելացել է 20-ով: