գլխավոր Տնտեսություն Եվրասիական բանկը ՀՀ–ին դրամաշնորհ կտրամադրի ԵԱՏՄ աշխատաշուկային միանալու համար

Եվրասիական բանկը ՀՀ–ին դրամաշնորհ կտրամադրի ԵԱՏՄ աշխատաշուկային միանալու համար

Կառավարությունն այսօր հավանություն է տվել 2022թ. մարտի 14-ին կնքված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայություննների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի հետ կնքված համաձայնագրին։

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 518 000 ԱՄՆ դոլարի (234 725 800 դրամ) դրամաշնորհ կտրամադրի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ստեղծելու համար համար։

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել դեռ 2022թ. մարտի 14-ին կնքված դրամաշնորհի համաձայնագրին։

Համաձայնագրի կողմ է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայություննների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնը:Ծրագրի հիմնական խնդիրն է ՀՀ-ում գործատուների և աշխատանք փնտրող անձանց համար միասնական պետական առցանց հարթակ ստեղծելը, որը կինտեգրվի ԵԱՏՄ տարածքում գործող նմանատիպ այլ հարթակների հետ՝ նպաստելով միասնական աշխատաշուկայի ձևավորմանը։Նշենք, որ 2021թ–ին ԵԱՏՄ անդամ երկրների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Աշխատանք ԵԱՏՄ-ում» միասնական հավելվածը պետք է սկսեր գործել 2022թ-ի սկզբին։

Բջջային հավելվածը նախատեսվում էր կիրառել ԵԱՏՄ անդամ երկրներում թափուր աշխատատեղեր գտնելու, անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաեւ` բժշկական ապահովագրության առցանց ձեւակերպման ու նույնիսկ աշխատանքային միգրանտների համար միության անդամ երկրներում ժամանակավոր բնակարան գտնելու համար։