գլխավոր Facebook Մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն...

Մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը. Էդիկ Բաղդասարյան

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը.

«Բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է եւ մինչեւ Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»: