գլխավոր Մամուլի տեսություն Այդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ․ Մովսես Հակոբյանը՝...

Այդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ․ Մովսես Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն: «Ես նրանց ասելու բան չունեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

 -Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձինք, ովքեր հրաժարարվեն ներկայանալ հանձնաժողով, օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:

— Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ` ինչ է պատերազմը, եւ ինչ է պետք այն քննելու համար: Իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելուց, հասկանալուց: Օրինակ` ո՞վ է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ո՞վ է հասկանում նրա գործողությունների լիազորությունները. էդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ, ինչի մասին է խոսքը:

— Ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի մասին:

— Գրագետ սպա է, պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի կարողանա համակարգը ոտքի կանգնեցնել:

— Ի՞նչ կասեք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման մասին, Դուք նշում էիք, որ նա այս թիմի ամենաադեկվատ մարդն է:

— Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, իշխող ուժի մեջ ամենաադեկվատ մարդն է, սրանով բավարարվենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։