գլխավոր Իրադարձային ԵԽ-ի նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման...

ԵԽ-ի նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլզ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:

«Լեռնային Ղարաբաղում բռնությունները պետք է դադարեցվեն: Հայաստանի նախագահի հետ զրույցում ես կրկնել եմ մեր մտահոգությունը՝ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան առանց որևէ պայմանի», – գրել է Միշելը Twitter-ի իր էջում: