գլխավոր Գլխավոր Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. ՀՀ վարչապետ

Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. ՀՀ վարչապետ

Այսօր Facebook-ի ուղիղ եթերում իր տեսաուղերձի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին ու ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերին, ասաց, որ շատ բարձր է գնահատում ՀՀ–ի և ՌԴ–ի համագործակցությունն ու փոխգործակցությունը։

«Մենք զգում ենք ՌԴ–ի աջակցությունը` որպես ՀՀ–ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։ Կա մշտական հաղորդակցություն այդ երկրների միջև, և մենք արդյունավետ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այդ իրավիճակից լուծում գտնելու համար»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ ՌԴ–ն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է։

Փաշինյանն ընդգծեց, որ վերոհիշյալ երկու կարգավիճակներով Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը և համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս կանի։

«Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,– ասաց նա։