գլխավոր Ժամանց Նաստյա Իվլեևան և Ռոմա Կագրամանովը սկսում են նոր ճամփորդական շոուն, որի առաջին...

Նաստյա Իվլեևան և Ռոմա Կագրամանովը սկսում են նոր ճամփորդական շոուն, որի առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում

Ռուսական «Пятница!» հեռուստաալիքով կայացել է նոր ճամփորդական շոուի պրեմիերան, որը փոխարինելու է հայտնի «Орел и Решка» նախագիծը։ Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ։

Հաղորդման անունն է՝ «Тревел-баттл», որի առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում, որտեղ հայտնի հումորային հաղորդավարները բացահայտել են նոր վայրեր՝  մրցելով միմյանց հետ․ իսկ հաղթող է ճանաչվում նա, ում երթուղին հանդիսատեսին ավելի կհետաքրքրի։ 

Հաղորդման առաջին նկարահանումը և երթուղին սկսվել է Երևանի սրտում՝ Կասկադում։ Իվլևան Երևանում է եղել գինու փառատոնի օրերին՝ ներկայացնելով երևանյան կոլորիտը։ 

Կագրամանովը այցելել է Չարենցի կամար՝ պատմելով, որ հենց այստեղից է երևում Արարատ լեռը, Արագած լեռան ստորոտին հաղորդավարը փորձել է հայկական ազգային խաշը։