գլխավոր Facebook Չտրվե՛ք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանավորվածություններին. ԱԺ պատգամավորը...

Չտրվե՛ք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանավորվածություններին. ԱԺ պատգամավորը դիմել է ՊԲ հրամանատարին

Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից, կեղծիքից, խուճապից, տեղեկատվական անվտանգության խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ՕՊԵՐԱՏԻՎ, ՕԲՅԵԿՏԻՎ տեղեկատվության ապահովում։ Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով բացառապես պաշտոնական լրահոսին հետեւելու մասին ՊԲ- ի հորդորին։

«Ըստ ՊԲ հաղորդագրության, առավոտյան 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքների են դիմել, սակայն դրա մասին ՊԲ-ն պաշտոնապես հաղորդում է դեպքից 12 ժամ անց։

Ես հասկանում եմ իրադրային բոլոր առանձնահատկությունները, նրբությունները, փակուղային թվացող իրավիճակները, սակայն ժամանակակից պայմաններում, այսպիսի դեպքերի մասին 12 ժամյա «օպերատիվությամբ» գործելը բերում է կեղծիքի, չափազանցությունների, խուճապի և այլն։

Էներգիան ծախսեք ոչ թե անիմաստ ու ոչ մի տեղ չտանող կոչեր/հորդորների վրա, այլ պարզապես ճգնաժամային իրադրության պայմաններում անհրաժեշտ տեղեկատվական սպասարկում իրականացնելով։

Եվ վերջում՝ չտրվե՛ք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանավորվածություններին։

Կատարե՛ք Արցախն ու արցախցիներին պաշտպանելու սրբազան առաքելությունը»,- նշել է պատգամավորը։