գլխավոր Առողջապահություն Գիտնականները պարզել են՝ որտեղ է կապիկի ծաղկի բռնկման էպիկենտրոնը

Գիտնականները պարզել են՝ որտեղ է կապիկի ծաղկի բռնկման էպիկենտրոնը

Գիտնականները պարզել են՝ որն է համարվում կապիկի ծաղկի վիրուսի բռնկման էպիկենտրոնը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեին։

Վիճակագրական տվյալներով՝ կապիկի ծաղկով բոլոր վարակվածների 85 տոկոսը գտնվում են Եվրոպայում։

«Եվրոպան շարունակում է մնալ կապիկի ծաղկի թափ հավաքող բռնկման էպիկենտրոնը։ 25 երկրում գրանցվել է վարակման 1500 դեպք, ինչը կազմում է ամբողջ աշխարհում ընդհանուր դեպքերի 85 տոկոսը», – նշել է Քլյուգեն։

Փորձագետն ընդգծել է, որ վարակվածների թիվն այնքան կաճի, որքան կշարունակի «շրջանառվել» վիրուսը, ինչի հետևանքով էլ այն հնարավորություն կունենա ոչ էնդեմիկ երկրներում ևս հայտնվելու ու մնալու։