գլխավոր Իրավունք Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի կալանքից

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի կալանքից

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ «Վովայի Արշակը» ազատ կարձակվի կալանքից։

Այս մասին գրառում է արել նրա պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը․«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի (դատավոր Դ.Արղամանյան)»։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել էր 2021–ի նոյեմբերին։