գլխավոր Facebook Արձանագրեմ, որ ՀՀ–ն Արսեն Թորոսյանի նման Առողջապահության նախարար չի ունեցել․ Ինֆեկցիոն կենտրոնի...

Արձանագրեմ, որ ՀՀ–ն Արսեն Թորոսյանի նման Առողջապահության նախարար չի ունեցել․ Ինֆեկցիոն կենտրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյանն ազատվել է աշխատանքից, այդ մասին նա հայտնում է Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, ընկերնե՛ր, սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։
2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: Շնորհակալ եմ բոլորին, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:

2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես Առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:

Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին՝ վսհտահության և արդյունավետ համագործակցության համար»։