գլխավոր Գլխավոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս մեկնում է Մոսկվա․ РИА Новости

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս մեկնում է Մոսկվա․ РИА Новости

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկնում է Մոսկվա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ 

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։