գլխավոր Իրադարձային Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 20-ին

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 20-ին

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է. Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր (ԿԸՀ), տեղեկացրել է, որ հանրապատության կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված Է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին:

«ԿԸՀ-ի անդամները հոկտեմբերի 21-ին որոշում ընդունեցին 2020 թվականի դեկտեմբերի 20-ին խորհրդարանի կրկնական ընտրություններ անցկացնելու մասին»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը կապված Է այն բանի հետ, որ նախորդ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին: Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին քվեարկության նախապատրաստման և անցկացման համար բյուջեից կհատկացվի 450 միլիոն սոմ (շուրջ 5,55 միլիոն դոլար):

Ղրղզստանի բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 4-ին, դրանց մասնակցել են 16 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: 7-տոկոսանոց արգելքը հաղթահարել կարողացել են դրանցից սոսկ չորսը: Հաջորդ օրը պարտված կուսակցությունների կողմնակիցները հանրահավաքներ են կազմակերպել մայրաքաղաքում, ինչից հետո սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք հետագայում հանգեցրել են Կուբաթբեկ Բորոնովի գլխավորությամբ կառավարության հրաժարականի եւ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի պաշտոնաթողության:

Տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքները ճանաչեցին անվավեր, քանի որ դրանց անցկացման ժամանակ կուսակցություններն զբաղվել են ընտրողների զանգվածային կաշառմամբ:

Այժմ Ղրղզստանի խորհրդարանի կազմի մեջ, որն ունի 120 տեղ, մտնում են վեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Երկրի վարչապետ և նախագահի պաշտոնակատար նշանակված Սադիր Ժապարովն առաջարկում Է իջեցնել ընտրական շեմն ընտրություններին մասնկցող կուսակցությունների համար: Այդ հարցը այսօր, հոկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ նիստում կքննարկեն ներկայիս գումարման պատգամավորները: