գլխավոր Գլխավոր Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հետ․ Yerevan.Today

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հետ․ Yerevan.Today

Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։

«Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել»,- Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։  Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»։