գլխավոր Գիտություն Կորոնավիրուսի դեմ մաստակ են ստեղծել. ինչպե՞ս է այն պայքարում մանրէների դեմ

Կորոնավիրուսի դեմ մաստակ են ստեղծել. ինչպե՞ս է այն պայքարում մանրէների դեմ

Մաստակը ACE2 սպիտակուց է պարունակում, որը Դենիելի լաբորատորիայում ստացել են արհեստականորեն աճեցրած հազարի բջիջներից։

Մեծ Բրիտանիայի Փենսիլվանիայի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի աշխատակիցները մաստակ են մշակել, որը նվազեցնում է COVID-19 վիրուսի տարածման վտանգը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Penn Today թերթը:

«SARS-CoV-2-ը բազմանում է թքի մեջ, և մենք գիտենք, երբ վարակված անձը փռշտում է, հազում կամ խոսում է, այդ վիրուսի մի մասը կարող է տարածվել և հասնել ուրիշներին: Այս մաստակը հնարավորություն է տալիս չեզոքացնելու թքի մեջ առկա վիրուսը, ինչը կրճատում է հիվանդության փոխանցման հավանականությունը»,- գրում է թերթը` մեջբերելով համալսարանի հիմնարար գիտությունների պրոֆեսոր Հենրի Դենիելի խոսքը:

Մաստակը ACE2 սպիտակուց է պարունակում, որը Դենիելի լաբորատորիայում ստացել են արհեստականորեն աճեցրած հազարի բջիջներից։

Գիտափորձում օգտագործվել է «Դելտա» և «Օմիկրոն» շտամներով վարակված մարդկանց թուքը: Վիրուսային մասնիկները «կառչել են» մաստակի բուսական սպիտակուցի ընկալիչներից։ Արդյունքում վիրուսի ակտիվությունը և բերանի խոռոչում բակտերիաների ընդհանուր թիվը նվազել է 95 տոկոսով:

Ռուս գիտնականները պարզել են, թե ինչպես է «Օմիկրոնը» դուրս մղել «Դելտային»

Հետազոտողները նախատեսում են սկսել կլինիկական փորձարկումներ, արտադրանքը որպես COVID-19-ի դեմ կանխարգելիչ միջոց շուկա հանելու համար: