գլխավոր Առողջապահություն Կապիկի ծաղիկը կարող է նյարդաբանական խանգարումներ առաջացնել

Կապիկի ծաղիկը կարող է նյարդաբանական խանգարումներ առաջացնել

Բելֆաստի Թագավորական համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ կապիկի ծաղկով վարակվելը հետագայում կարող է մարդու մոտ լուրջ նյարդաբանական ու հոգեբանական հիվանդություններ առաջացնել։

Հետազոտության առաջին փուլի շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են 1702 եզակի գիտական հոդված՝ առանձնացնելով դրանցից 19-ը, որոնցում անդրադարձ էր կատարվել նախորդ բռնկումների ժամանակ կապիկի ծաղկով վարակման 1031 դեպքին։  Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են՝ ինչ հաճախականությամբ էին հիվանդերի մոտ նկատվում միալգիաներ, գլխացավեր, հոգնածություն, ջղաձգումներ, մտքերի խառնաշփոթ ու էնցեֆալիտ։ Բացի այդ, հաշվի են առնվել նաև այլ բարդությունները՝ զգայական-ընկալական խանգարումներն ու հոգեբանական խնդիրների ախտանշանները։

Հետազոտության հեղինակներն ընգծում են, որ արդեն իսկ առկա են «նախնական տվյալներ» կապիկի ծաղկի որոշակի նյարդաբանական ու հոգեբանական դրսևորումների մասին՝ սկսախ հաճախ հանդիպող ու ոչ սպեցիֆիկ նյարդաբանական ախտանշաններից և վերջացրած ավելի հազվադեպ հանդիպող, սակայն շատ ավելի ծանր նյարդաբանական բարդություններով, այդ թվում՝ էնցեֆալիտով ու ջղաձգումներով։ 

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի Իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի բորբոքային իմունոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Միխայիլ Բոլկովն իր հերթին շեշտել է, որ ցանկացած վարակ, որն ուղեկցվում  է բորբոքումներով ու բարձր ջերմությամբ, հանգեցնում է հյուսվածքների քայքայման ու կապված է նյարդաբանական փոփոխությունների հետ։ Ընդ որում՝ որքան ծանր է վարակի ընթացքը, այնքայն ուժեղ են բացասական ազդեցությունները, նույնիսկ եթե կենտրոնական նյարդային համակարգի վրա անմիջական ազդեցություն տեղի չի ունեցել։