գլխավոր Իրադարձային Մեր հայրենակիցների ցույցը` Տորոնտոյում. հոգևոր երաժշտություն և «արյունոտ» հագուստ

Մեր հայրենակիցների ցույցը` Տորոնտոյում. հոգևոր երաժշտություն և «արյունոտ» հագուստ

Կանադայի Տորոնտո քաղաքում մեր հայրենակիցները լուռ բողոքի ակցիա են արել: Հնչել է հոգևոր երաժշտություն, իսկ այդ ընթացքում նրանք փողոցում պարաներին կանաց, երեխաների «արյունոտ» հագուստներ են կախել: Ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պատասրառներ հետևյալ բովանդակությամբ.

«Ժողովրդավարությունը հարձակման տակ է», «Թուրքիան ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների համար», «Երեխաներ են մահանում», «Ճանաչեք Արցախ», «Դպրոցներ են ռմբակոծվում», «Բոլոր ազգերը ձայնի կարիք ունեն», «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանն ուզում է պատերազմ, Թուրքիան ուզում է ցեղասպանություն», «Կանադա, խոսիր»: