գլխավոր Առողջապահություն Ճապոնիայում փոխհատուցում են տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մահացածի ընտանիքին

Ճապոնիայում փոխհատուցում են տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մահացածի ընտանիքին

Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը որպես փոխհատուցում՝ 44,2 միլիոն իեն է վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մահացած 91-ամյա կնոջ ընտանիքին: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ պատվաստումն ստանալուց հետո կնոջ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, իսկ ավելի ուշ նա սրտի նոպա է ունեցել։ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ կինը պատվաստումից առաջ այլ հիվանդություններ է ունեցել։ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ  պատվաստումն ստանալու և դրան հաջորդած առողջական վիճակի միջև կա պատճառահետևանքային կապ՝։

Ըստ ճապոնական օրենսդրության, պատվաստման հետևանքով մահ գրանցվելու դեպքում պացիենտի ընտանիքի անդամներին տրամադրվում է փոխհատուցում՝ 44,2 միլիոն իենի չափով, փոխհատուցվում են նաև հուղարկավորության ծախսերը։ 

Kyodo գործակալության տվյալներով՝ պատվաստումից հետո առողջության վատթարացման համար փոխհատուցում ստանալու հայտ է ներկայացրել 3 680 քաղաքացի, առայժմ բավարարվել է 850 հայտ։