գլխավոր Գլխավոր Հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային ուղղությամբ։ Ավելի համար մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։
  • Երեկ երեկոյան իրավիճակից սկսած՝ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։
  • Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։
  • Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջ համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել եւ նման լուրերը չտարածել։
  • Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում կոնկրետ զորքերի առաջխաղացում կամ հաջողություն։ Այս մարտավարությունը որդեգրված է ահաբեկչական խմբավորումներից, միտված են դիմացի պաշտպանությունն ու զգայունությունը թուլացնելուն։ Խնդրում եմ չտրվել նման գործողությունների ազդեցությանը։