գլխավոր Քաղաքականություն Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք, որ այսօր նախագահներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։