գլխավոր Քաղաքականություն Տասներկու անգամ ավելի շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել. Արծրուն Հովհաննիսյան

Տասներկու անգամ ավելի շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց ռազմաճակտում տիրող իրավիճակը։

Համեմատելով երկու բանակներին` Հովհաննիսյանը նշեց, որ հարձակման որոշ կողմերում ադրբեջանական զորախմբերը տասներկու անգամ ավելի շատ են եղել նրանց դիմաց կանգնած հայկականներից։

«Տասներկու անգամ շատ են եղել, հասկանո՞ւմ եք` դա ինչ է։ Նման բան ռազմի պատմության մեջ գրեթե չի եղել կամ շատ հազվադեպ է եղել։ Ու չնայած դրան առաջին յոթ օրը նրանք չեն կարողացել ոչ մի տեղով առաջ գնալ, իսկ մնացած քսան օրերին ընդամենը օրական 1-2 կմ են առաջ եկել», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդի բանակը ոչ միայն քանակով է գերազանցում հայկականին, այլև զինվորական տեխնիկայով։

«Արցախում այժմ կիրառվում է այնպիսի տեխնիկա, որը գերտերություններն են կիրառում։ Հակառակոորդը բարձր տեխնոլոգիաներով բանակ ունի, դա մենք երբեք չենք թաքցրել, բայց անգամ դրանով չի կարողանում ճեղքում անել։ Տասը հազարանոց զորախումբ, հարյուր տանկերով, երեք հարյուր հրետանիով, հատուկ գրոհայիններով՝ և դասական առումով չեն կարողանում ճեղքել, անցնել առաջ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։