գլխավոր Գիտություն «Ջեյմս Ուեբը» գտել է տիեզերքի ամենահին գալակտիկան

«Ջեյմս Ուեբը» գտել է տիեզերքի ամենահին գալակտիկան

Գիտնականների նախնական գնահատականներով՝ դրա տարիքը մոտ 13,5 միլիարդ տարի է։

Գտնված գալակտիկան ստացել է GLASS-z13 անվանումը, հայտնում է Transcontinental Times-ը: Դրա մեջ ամենաուշագրավը «ծննդյան օրն» է։

Ըստ Ռոհան Նայդուի՝ Հարվարդի աստղաֆիզիկայի կենտրոնից, GLASS-z13-ը ձևավորվել է Մեծ պայթյունից մոտ 300 միլիոն տարի անց, ինչն առնվազն 100 միլիոն տարի շուտ է, քան նախկինում հայտնաբերված ցանկացած այլ օբյեկտ:

«Միգուցե մենք նայում ենք ամենահեռավոր աստղային լույսին, որը երբևէ տեսել ենք»,- մեկնաբանում է գիտնականը Ջեյմս Ուեբ աստղադիտակով արված պատկերները:

Հիշեք, որ որքան հեռու են տիեզերական օբյեկտները, այնքան ավելի երկար է տևում նրանց լույսը մեզ հասնելու համար: Այսպիսով, նայել դեպի հեռավոր Տիեզերք, ըստ էության, նշանակում է բացել պորտալ դեպի խոր անցյալ:

Թեև գիտնականներն արդեն հաստատել են, որ GLASS-z13-ը գոյություն է ունեցել տիեզերքի ամենավաղ դարաշրջանում, գալակտիկայի ճշգրիտ տարիքը դեռևս հայտնի չէ, քանի որ այն կարող էր ձևավորվել Մեծ պայթյունից հետո առաջին 300 միլիոն տարվա ընթացքում: