գլխավոր Քաղաքականություն Յուրի Կոտենոկ. Զանգելանը Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողումն էր

Յուրի Կոտենոկ. Զանգելանը Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողումն էր

«Թուրք խորհրդականների կողմից հրահրվող ադրբեջանական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում հնարավորինս քաղաքներ եւ գյուղեր գրավելու մասին Անկարային եւ Բաքվին զեկուցելու ձգտումը ձախողում էր Զանգելանի ուղղությամբ հարձակվող կողմի համար, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ալիեւը, հանդիսավոր կերպով բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»: Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Ռուսաստանի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

«Արդյունքը կաթսա է՝ Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումների, ղարաբաղյան հրետանու կործանարար կրակի, սպանված եւ վիրավոր ադրբեջանցի զինվորների, զինծառայողների լքված մարմինների եւ զենքի, այրված տեխնիկայի կմախքների համար: Հակառակորդը հետ է գլորվել Խուդաֆերինի ջրամբարի տարածքում: Դոնբասի կաթսայի տիպական սցենար եւ Բաքվի 2-րդ բլիցկրիգի ձախողում»,- նշել է նա: