գլխավոր Ժամանց «Իմ փոքրիկ». Սիրուշոն նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

«Իմ փոքրիկ». Սիրուշոն նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

Ճանաչված երգչուհի Սիրուշոն, որը վերջերս է երրորդ անգամ մայրացել, ինստագրամյան իր էջում նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել։

«Իմ փոքրիկ», – կից գրել է երգչուհին ու երիցուկի պատկերով էմոջի տեղադրել։

Նշենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր և ամուսնու մայրիկների՝ Սյուզան Մարգարյանի և Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։