գլխավոր Մշակույթ Երևանի քաղաքապետրանը 10 մլն դրամ կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի...

Երևանի քաղաքապետրանը 10 մլն դրամ կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն  հետ վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։  Այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ.

«2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը: Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն / Sos Theatre Armenia -ին և Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն-ին: