գլխավոր Քաղաքականություն Սուրենավան գյուղում այրվել է մոտ 120 հակ անասնակեր

Սուրենավան գյուղում այրվել է մոտ 120 հակ անասնակեր

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 20-ին, ժամը 15:07-ին ահազանգ է ստացել, որ Սուրենավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել` 16:23-ին: Այրվել է մոտ 120 հակ անասնակեր: