գլխավոր Ժամանց Netflix-ը պաշտոնապես հաստատել է «Բրիջերթոններ» սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները (տեսանյութ)

Netflix-ը պաշտոնապես հաստատել է «Բրիջերթոններ» սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները (տեսանյութ)

Netflix-ի սթրիմինգային ծառայությունը հաստատել է «Բրիջերթոններ»-ի երրորդ սեզոնի նկարահանումների մեկնարկը։ Այս մասին հայտնում է Collider-ը։

Կայքում հրապարակված տեսանյութում երեւում են բոլոր գլխավոր հերոսները, եւ նույնիսկ ավելին. սերիալի ստեղծողները աննկատ փոխարինել են Բրիջերթոնների կրտսեր քույրերից մեկին՝ Ֆրանչեսկային։ Նրան փոխարինել է Հանա Դոդը։

Նոր եթերաշրջանը հիմնականում կկենտրոնանա գրող Պենելոպա Ֆեզերինգթոնի անձնական կյանքի վրա, որը հայտնի է նաեւ Լեդի Ուիսլդաուն ստեղծագործական կեղծանունով։ Սերիալում նրան մարմնավորում է իռլանդացի դերասանուհի Նիկոլա Քոֆլանը։