գլխավոր Քաղաքականություն Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող նախագծեր են

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող նախագծեր են

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ: 
Այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով: