գլխավոր Իրադարձային «Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր». ռուս զինթղթակից...

«Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր». ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը մարտի դաշտից նկարագրել է հայկական ուժերի հզոր հակահարվածը

Ռուս զինթղթակից Ալեքսանդր Կոցը, որն առաջիններից էր, որ մեկնեց Արցախ՝ լուսաբանելու սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական հարձակումը, իր Telegram-ալիքում ներկայացրել է, թե ինչպես են հայկական ուժերը հզոր հակահարված տալիս հարվային ուղղությամբ:

«Իմ տվյալներով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարձակում է իրականացրել՝ ադրբեջանցիներին հետ մղելով նախկինում գրաված դիրքերից, այդ թվում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանում: Հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ոտքերիդ տակ ցնցվում էր»,- նկարագրել է լրագրողը:

«Ալիևի և նրա հովանավոր Էրդողանի ծրագրերը հերթական անգամ ի չիք եղան՝ բախվելով հայկական բանակի կամքին: Առաջխաղացումը հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրի նեղ հատվածով, ադրբեջանական բանակի համար մեծ բարդություններ է ստեղծում»,- հավելել է Կոցը: