գլխավոր Ժամանց Հրապարակվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելի թրեյլերը 

Հրապարակվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելի թրեյլերը 

HBO սթրիմինգային ծառայությունը հրապարակել է հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը հանդիսացող նոր նախագծի՝ «Վիշապի տունը» սերիալի նոր թրեյլերը, գրում է gazeta.ru-ն։

Նոր նախագծի ստեղծողներն են Ռայան Քոնդալն ու Միգել Սապոչնիկը, ովքեր նախկինում նկարահանել են օրիգինալ սերիալից որոշ դրվագներ։

Թրեյլերում սերիալի ստեղծողները ներկայացրել են առանցքային կերպաներին՝ Ռեյնիրա Թարգարիենին ու Ալիսենտա Հայթուերին, որոնք պայքարելու են Վեսթերոսի գահի համար՝ յուրաքանչյուրն այդ ընթացքում գտնելով ու պայքարի մեջ ներգրավելով իր համախոհներին։

«Վիշապի տունը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Ռ. Մարտինի «Կրակ և արյուն» վեպի հիման վրա։ Այս սերիալի իրադարձությունները տեղի են ունենում օրիգինալ «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ և պատմում են Թարգարիենների տան պատմությունը։

Սերիալում գլխավոր դերերը կատարել են Մեթ Սմիթը, Ուիլ Ջոնսոնը, Ջոն Մաքմիլանը, Սավանա Սթեյնը, Թեո Նեյթը, Էմմա Դ’Արսին, Փեդի Կոնսիդայնը, Օլիվիա Քուքը, Ռիս Իվանսը և այլք։