գլխավոր COVID-19 Ավստրալիան պայքարում է կորոնավիրուսի նոր ալիքի դեմ

Ավստրալիան պայքարում է կորոնավիրուսի նոր ալիքի դեմ

Վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում աշխարհի տարբեր երկրներում։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ է Ավստրալիայում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայում տարեսկզբից ի վեր կորոնավիրուսից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել, հոսպիտալացման ցուցանիշը նույնպես բավական բարձր է։

Այսօր Ավստրալիայում կորոնավիրուսից 89 մարդ է մահացել, չորեքշաբթի՝ 90։ Նոր դեպքերի թիվը գերազանցել է 55 հազարը, ինչն ամենաբարձրն է մայիսից ի վեր։ 5350 մարդ հոսպիտալացված է։

Ավստրալիայի վարչապետը հայտնել է, որ նահանգային իշխանությունները և առողջապահության դաշնային մարմինները փակ տակածքներում դիմակ կրելու պահանջ չեն դրել, չնայած որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս այդպես վարվել։

Օմիկրոն շտամի BA.4 և BA.5 ենթատեսակները վարակում են նաև պատվաստվածներին և նախկինում հիվանդացածներին, ինչով էլ պայմանավորված է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպերի աճը։