գլխավոր Հասարակություն Մինսկի ժամացույցների գործարանը Սարյանի նկարների մոտիվներով ժամացույցներ կարտադրի

Մինսկի ժամացույցների գործարանը Սարյանի նկարների մոտիվներով ժամացույցներ կարտադրի

Գործարանի ղեկավարության ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Գործարանի կառավարման խորհրդի հայազգի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը նախագահի հետ քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի ղեկավարության ներկայացուցիչներին

«Խաչատուրյանը վստահեցրել է, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում։Հյուրերը ներկայացրել են գործարանի նոր նախագիծը՝ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով ժամացույցների արտադրությունը:Հանդիպմանը պայմանավորվել են շարունակել արդյունավետ շփումները։