գլխավոր Քաղաքականություն Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ

Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tasnimnews.com կայքը:

«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի, ինչի մասին հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:

Վերջինիս խոսքով՝  զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:

Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է: