գլխավոր Իրադարձային Վոլոգդայի մերձակայքում ուղղաթիռը գետն Է ընկել. անձնակազմի ճակատագիրն անհայտ է

Վոլոգդայի մերձակայքում ուղղաթիռը գետն Է ընկել. անձնակազմի ճակատագիրն անհայտ է

«Ինտերֆաքս»-ը գրում է. Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում ուղղաթիռ է կործանվել: Տեղեկությունը հայտնել Է շրջանային վարչակազմի աղբյուրը: Նրա խոսքով՝ ուղղաթիռը Սուխոնա գետն Է ընկել Բոբրովսկի բնակավայրի մոտ:

Ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի քննչական կոմիտեի Հյուսիս-արևմտյան քննչական վարչության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի ընկնելու լուրն իմանալուց հետո, դեպքի վայր հետաքննիչ խումբ Է մեկնել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 12:10-ին հաղորդագրություն Է ստացվել, որ Նյուկսենիցայի շրջանի Բոբրովսկի բնակավայրի շրջանում Սուխոնա գետն Է ընկել Robinson R44 մակնիշի ուղղաթիռ: «Ուղղաթիռը պատկանում Է «Աերոսոյուզ» ուղղաթիռային ընկերությանը: Երթուղին՝ Վոլոգդա-Վելիկի Ուստյուգ: Ուղղաթիռը չորստեղանի Էր, բայց դրանում գտնվող մարդկանց քանակը պարզվում Է»,-նշված է հաղորդագրության մեջ: