գլխավոր Մշակույթ Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է Մինաս Ավետիսյանի ճանաչված կտավը

Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է Մինաս Ավետիսյանի ճանաչված կտավը

Այսօր` հայ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը: Տեղեկությունը հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը։

«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին:

Նշենք, որ Ավետիսյանը ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, բնապատկերներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: