
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Այդ մասին ԱՀ նախագահը հայտնել է Facebook-յան իր էջում․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
Քննարկել ենք ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր նոր զարգացումները: Երկուստեք ընդգծվել է մեր համազգային միասնականությամբ առկա մարտահրավերներին դիմագրավելու կարևորությունը»,-գրել է Արայիկ Հարությունյանը։