
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է, որ ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել։
Հայտարարութան մեջ, մասնավորապես, ասվում է․
«ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել
Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին»։