գլխավոր Գլխավոր Թուրքական ԱԹՍ-ի տեսախցիկը պատկանել է կանադական WESCAM ընկերությանը․ Շուշան Ստեփանյան

Թուրքական ԱԹՍ-ի տեսախցիկը պատկանել է կանադական WESCAM ընկերությանը․ Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:

Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է Շուշան Ստեփանյանը։