գլխավոր Իրադարձային Իրանի տարածքում անօդաչու սարք է ընկել. IRNA

Իրանի տարածքում անօդաչու սարք է ընկել. IRNA

IRNA գործակալությունը հայտնում է. Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ  գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել: Միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:

Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում: Նշվում է, որ հակամաչրտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք: