
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կաիլին դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան այցագրերն անվավեր ճանաչելու և Ադրբեջանի քաղաքացիների համար այցագրային հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Եվրամիություն, գրում է greekcitytimes.com կայքը։
Կաիլին նշել է, որ այս քայլը պետք է դիտարկվի որպես Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմիկողմից Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք։
Միևնույն ժամանակ Կաիլին կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ընդլայնման այժմ տեսանելի հնարավորությունը:
Նա Հանձնաժողովից պահանջել է այս առնչությամբ ամբողջական զեկույց ներկայացնել Եվրախորհրդարանին, ինչպես նաև կոչ է արել աջակցել Հայաստանին՝ երկխոսություն սկսելով հայերի համար այցագրային ռեժիմը չեղարկելու ուղղությամբ։
«Պարոն Ալիևը Լեռնային Ղարաբաղում պիղծ պատերազմ է մղում հայերի դեմ՝ խախտելով 1994 թվականի զինադադարը և արհամարհելով միջազգային հանրության՝ երկխոսության գնալու կոչերը: ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ մեր հարևանությամբ նման բացահայտ պատերազմական հարձակումները չեն կարող առանց գործնական հետևանքների մնալ»,- նշել է Կաիլին։
Κατέθεσα αίτημα @EU_Commission αφαίρεσης ΕU #Visa Αζέρων με διπλωματικό διαβατήριο & κατάργησης της διευκόλυνσης απόκτησης ΕU Visa-συνέπεια της κατάφωρης παραβίασης ανθρωπίνων δικαιωμάτων των Αρμενίων #ΝαγκόρνοΚαραμπάχ από #Αζερμπαϊτζάν #Τουρκία &ζήτησα ενημέρωση του @Europarl_EN pic.twitter.com/DSvAi61GYc
— Eva Kaili (@EvaKaili) October 19, 2020