գլխավոր Գլխավոր Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ին այդ խաչով Պարգև սրբազանը հոգևորականների հետ, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց հաղթանակի։