գլխավոր COVID-19 Հայաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 629 դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 629 դեպք

Հայաստանում հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 424 հազար 400-ի, որից 413 հազար 354-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 311 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 736 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 5 հազար 681 թեստավորում: 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 148 հազար 390-ի: