գլխավոր Տարածաշրջան Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում

Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը  տեղի է  ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։

Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

Խորհրդի նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։

Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հուլիսի 19-ին  Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կքննարկվեն Սիրիայում ընթացիկ իրադարձությունները, պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, հումանիտար իրավիճակը և սիրիացիների կամավոր վերադարձը իրենց երկիր:

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։