գլխավոր Իրադարձային Կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

Կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

Երևան քաղաքի ավագանին այսօր կայացած 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ, որոշում ընդունեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փ., 15 հասցեում գտնվող 11 հազար 149,14 քմ հողամասում կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց. «Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»: Նա նաև և հավելեց, որ կառուցվելու են մինչև 15 հարկանի բնակելի շենքեր:

Իսկ հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 30 «կողմ», 3 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: