
Պերուի հարավում գտնվող Նասկա անապատի սարահարթում հայտնաբերվել է կատվազգի կենդանու պատկեր, որը ստեղծվել է հին արվեստագետների կողմից: Պերուի մշակույթի նախարարության համաձայն, այն ստեղծվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, հայտնում է ТАСС-ը։
Միրադոր Նատուրալ բլրի հետազոտության ընթացքում հնագետները հայտնաբերել են 36 մ երկարությամբ գեոգլիֆ: Կենդանու գլխի և մարմնի պատկերը շատ դժվար էր տեսնել լանջին՝ խիտ բուսականության և հողի էրոզիայի պատճառով:
Փորձագետների նախնական գնահատականների համաձայն, գծանկարը պատկանում է Պարակասի հին մշակույթի ուշ ժամանակաշրջանին, որը գոյություն է ունեցել Պերուի տարածքում մ.թ.ա. մոտավորապես 750-ից 100 թ․թ․: