գլխավոր Գլխավոր Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ», – ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է՝ այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք։

«Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ, մենք այս պատերազմում մեծ ու ծանր գին ենք վճարել, մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է, մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք, մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել ու միասնաբար հաղթահարել ենք: Սա է ճանապարհը, մենք պետք է բեկում մտցնենք ռազմաճակատում ու գնանք դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա», – ասել է Իշխան Սաղաթելյանը։