գլխավոր Տարածաշրջան Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Շուշի: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Բոչարնիկովին ուղեկցել են Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

Հիշեցնենք, որ 2021-ի հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպաններ այցելել էին Շուշի, նրանց մեջ չէին եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։