գլխավոր Հասարակություն «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար կտրամադրվի 49 մլն...

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար կտրամադրվի 49 մլն դրամ

Երևանու ավագանու 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում այսօր ընդգրկված էր 8 հարց, սակայն հարցերից մեկը որոշվեց քննարկել պատերազմական իրավիճակից հետո, քանի որ որոշման իրագործման հետ կապված կային իրավական խնդիրներ:

Ավագանու նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 186 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

 «Ավագանու որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես, կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց փոխքաղաքապետը:

Որոշումն ընդունվեց: